1.ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ:
Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն Օգտագործման պայմաններին (այսուհետ Պայմանները), մինչ 8K.am կայքից օգտվելը: Սույն Պայմանները սահմանում են իրավաբանորեն պարտադիր պայմանները www.8K.am կայքից (այսուհետ Կայք) օգտվելու համար:
Կայքը պատկանում է և կայքի կողմից մատուցվող ծառայությունները (այսուհետ Ծառայություններ) իրականացվում են «Մեդիա Մետրիկս» ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) կողմից, հասցե՝ ՀՀ, Երեւան 0033, Հակոբ Հակոբյան 3:
Օգտվելով Կայքից կամ Ծառայություններից ցանկացած եղանակով, այդ թվում՝ Կայք այցելությունը և Կայքի զննարկումը, Դուք պարտավոր եք պահպանել սույն Պայմանները:
Սույն Պայմանները վերաբերում են Կայքի բոլոր օգտագործողներին, ներառյալ՝ գովազդատուներին և գովազդակիրներին, ինչպես նաև Կայքում տեղադրված այլ տեղեկատվության օգտագործողներին:
Օգտվելով Ծառայություններից, Դուք համաձայնվում և ընդունում եք բոլոր Պայմանները, որոնք Ընկերության կողմից կարող են պարբերաբար վերանայվել: Դուք պարտավոր եք պարբերաբար այցելել սույն էջը ծանոթանալու Ընկերության կողմից Պայմաններում կատարված փոփոխությունների հետ:
Ընկերությունը իր ուժերի ներածին չափով կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, պաշտպանելու համար սպառողի կամ օգտագործողների շահերը:
Կայքի հասանելությունը տրամադրվում է ժամանակավոր հիմունքներով, և Ընկերությունը իրավունք ունի առանց ծանուցման, ցանկացած պահին դադարեցնել կամ փոփոխել Ծառայությունների մատուցումը: Ընկերությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել, եթե Կայքը որևէ պատճառով անհասանելի է ցանկացած ժամանակ կամ ցանկացած ժամանակահատվածում: Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ արգելափակել Կայքի որոշ մասերի կամ ամբողջ կայքի հասանելիությունը:
Կայքում կարող են լինել հղումներ դեպի այլ կայքեր, որոնք չեն կառավարվում Ընկերության կողմից: Ընկերությունը չունի որևէ վերահսկողություն այդ կայքերի պարունակության հանդեպ և չի կարող պատասխանատվություն կրել այդ կայքերի այցելության կամ այդ կայքերի օգտագործման արդյունքում Ձեր կրած վնասների և/կամ կորուստների համար:
Ընկերությունը սույնով պահանջում է կայքի այցելուներին պահպանել հետևյալ կանոնները և պայմանները: Կայք մուտք գործելով` Դուք հաստատում եք, որ համաձայն եք կայքի կանոններին և պայմաններին:
2.ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ:
8K.am կայքի հասցեն և 8K ապրանքային ու սպասարկման նշանը, ինչպես նաև դրանց այլ լոգոտիպերը Ընկերությանը օգտագործման իրավունքով տրված ապրանքային նշաններ են, ուստի առանց վերջինիս կամ դրանց սեփականատիրոջ նախնական գրավոր թույլտվության, Դուք համաձայն եք որևէ ձևով չցուցադրել կամ ցանկացած ձևով չօգտագործել դրանք:
3.ԿԱՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Կայքը վերահսկվում է Ընկերության կողմից և հանդիսանում է Ընկերության սեփականությունը:
4.ՕՐԵՆՔՆԵՐ:
Կայքի օգտագործումը և մուտքը կայք կառավարվում են բոլոր կիրառելի միջազգային, ՀՀ պետական օրենքներով ու կանոններով:
5.ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ:
Ապրանքանիշերը, ֆիրմային անվանումները և սպասարկման նշանները (այսուհետ՝ Նշաններ), որոնք առկա են Կայքում, համապատասխանաբար հանդիսանում են Ընկերության և/կամ այլ անձանց սեփականությունը: Կայքի այցելուներին արգելված է կիրառել Նշանները ցանկացած նպատակով` ներառյալ, սակայն չսահմանափակելով առանց Ընկերության կամ երրորդ անձի, ում պատկանում են Նշանները, համաձայնության վերջինիս հղում կատարելու նպատակով օգտագործումը այլ էջերում կամ համացանցում կայքում առկա ողջ տեղեկատվության ու կայքի պարունակության, այդ թվում΄ ցանկացած համակարգչային ծրագրի, հեղինակային իրավունքները պաշտպանված են: Օգտատերերին արգելվում է փոփոխության ենթարկել, արտատպել, տարածել, փոխանցել, ցուցադրել, հրատարակել, վաճառել, արտոնագրել կամ օգտագործել կայքի տեղեկատվությունը ածանցյալ գործունեության նպատակով, անհրաժեշտ է զերծ մնալ կայքում առկա տեղեկատվությունը կոմերցիոն կամ հասարակական նպատակներով օգտագործելուց:
6.ՀԻՊԵՐԼԻՆՔԵՐ ԵՎ ԿԱՅՔԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀՂՈՒՄՆԵՐ:
Կայքում կարող են լինել հղումներ դեպի այլ կայքեր, որոնք թույլ կտան այցելուին լքել Կայքը երրորդ անձի կայքի նյութին ծանոթանալու նպատակով, կամ երրորդ անձի կայքի նյութը հիպերլինկով կամ հղումով բերել այս Կայք: Ընկերության կողմից ոչինչ նախատեսված չէ Կայքում հնարավոր հղումների թարմացման և վերահսկման վերաբերյալ: Եթե Ընկերությունը կայքում հղում է անում դեպի որևէ այլ կայք, դա չի վկայում, որ նա հաստատում կամ հովանավորում է տվյալ կայքը կամ որևէ անմիջական կապ ունի տվյալ կայքի կամ կայքի սեփականատերերի կամ մատակարարների հետ:Գոյություն ունեն համացանցում առկա տեղեկատվության կիրառման հետ կապված հատուկ ռիսկեր և Ընկերությունը պահանջում է, որպեսզի Դուք համոզվեք, որ հստակ գիտակցում եք այդ ռիսկերը մինչ կայքում տեղակայված ցանկացած նմանատիպ տեղեկատվության վրա հիմնվելը, կամ այն օգտագործելը կամ կիրառելը: Ընկերությունը արգելում է քեշավորումը, չարտոնագրված կայքերի տեքստերի հղումների և դրանց շրջանակներում Կայքին հասանելի դարձած ցանկացած տեղեկատվության կիրառումը: Ընկերությունն իրավունք ունի կասեցնել ցանկացած չարտոնագրված հղում, Ընկերությունը առհասարակ պատասխանատվություն չի կրում այլ կայքերում հասանելի տեղեկատվության բովանդակության համար, որը կապված չէ իրենց սեփական Կայքի հետ: Կայքից դեպի այլ ինտերնետային կայքեր հղման միջոցով մուտք գործելը համարվում է օգտատիրոջ սեփական ռիսկը:Օգտատերերը պետք է տեղյակ լինեն, որ հղումով կայքերը կարող են ունենալ կանոններ և պայմաններ, գաղտնիության դրույթներ, անհատական տվյալների կիրառման դրույթներ և այլ դրույթներ, որոնք կարող են տարբերվել Կայքի դրութներից: Ընկերությունը պատասխանատվություն չեն կրում նմանատիպ դրույթների համար և միանշանակ հրաժարվում են նմանատիպ ցանկացած դրույթների համար պատասխանատվություն կրելուց:
7.ԵՐԱՇԽԻՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ:
Կայքում ներկայացված բոլոր պրոդուկտները, ծառայությունները կամ կայքի ամբողջ բովանդակությունը, որոնք ներկայացված են Կայքում կամ բերված են մեկ այլ կայքից, որի հետ կապ ունի տվյալ Կայքը (միացյալ կայք), ներկայացվում են Ձեզ "ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՆ" սկզբունքով` առանց որևէ բացահայտ կամ ենթադրյալ բնույթի երաշխիքի` ներառյալ, բայց չսահմանափակելով ծառայության մատուցման, վաճառքի կամ հատուկ նպատակների՝ անվանումների, ճշգրտությունների, անվտանգության, ենթադրյալ բնույթի երաշխիքները: Ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը, Ընկերությունը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում Կայքի կամ նրան կապված կայքի միջոցով ստացված տեղեկատվությանը կամ կապված կայքի միջոցով ձեռք բերված ցանկացած պրոդուկտին կամ ծառայությանը վստահելու պատճառով Օգտատերերի կրած ցանկացած կորստի կամ վնասի համար:Օգատերերը պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած տեսակետի ճշտության, ամբողջականության և դրա անօգտակար լինելու , ինչպես նաև խորհրդատվության և այլ պարունակության համար, որոնք առկա են Կայքում, կամ հասանելի են կցված կայքից: Խնդրում ենք խորհրդակցել մասնագետի հետ` որոշակի տեսակետի, խորհուրդի, պրոդուկտի կամ այլ կայքի պարունակության վերլուծման վերաբերյալ:
8.ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ:
Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում ցանկացած ուղղակի, անուղղակի, պատահական, հետևանքների, կամ հատուկ վնասների համար , որոնք ծագել են կամ որեւէ կերպ կապված են Կայք մուտք գործելու կամ նրա օգրագործման հետ, (նույնիսկ եթե Ընկերությունը նախապես զգուշացում է ստացել հնարավոր վնասների վերաբերյալ), ներառյալ պատասխանատվությունը՝ կապված որեւէ համացանցային վիրուսների հետ, որոնք կարող են վնասել օգտագործողի համակարգչային սարքավորումները:
9.ԳՈՎԱԶԴՆԵՐ ԵՎ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐ:
Ընկերություը կարող է այս կայքում տեղադրել կամ այլ կերպ հրապարակել երրորդ անձանց կողմից տրամադրված գովազդներն ու գովազդային ակցիաները: Եթե գովազդների ու գովազդային ակցիաների արդյունքում Դուք որոշեք կապ հաստատել այդ երրորդ անձանց հետ, Դուք համաձայնում եք, որ նման փոխհարաբերությունների հետ կապված ցանկացած պայման, երաշխիք կամ հայտարարություն բացառապես Ձեր և նշված երրորդ անձանց միջև է: Ընկերությունը պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում ցանկացած տեսակի վնասի կամ կորստի համար, որոնք առաջացել են նման փոխհարաբերությունների արդյունքում կամ կայքում երրորդ անձանց գովազդների առկայության արդյունքում:
10.ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ:
Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, Ընկերությունը պահպանում է բոլոր օգտատերերի հաղորդակցության գաղտնիությունը, որը պարունակում է օգտատիրոջ անձնական տեղեկություն և/կամ առևտրային գաղտնիք և փոխանցվում է ուղղակիորեն Ընկերությանը: Օգտատիրոջ կողմից հաղորդագրությունների դաշտում կամ ուղղակիորեն միմյանց միջև ցանկացած գրառման կամ օնլայն կապի հաղորդակցությունների գաղտնիությունը պաշտպանված չէ: Ավելին, Ընկերությունը կարող է առանց որևէ պատասխանատվության կամ տարանջատման, նմանատիպ գրառումները օգտագործել և տրամադրել, (ներառյալ գաղափարները, հայեցակարգերը, նորարարությունները կամ այլ մտավոր սեփականություն) որևէ երրորդ անձի, ներառյալ և առանց սահմանափակման իր հիմնարար կազմակերպությանը, դուստր կազմակերպություններին և մասնաճյուղերին: Նմանատիպ գործունեությունը Ընկերության կողմից համարվում է պատշաճ և համապատասխանում է գործող օրենքներին:
11.ԳՐԱՌՈՒՄՆԵՐ:
ԸնկերությունԸ չի կրում որևէ պարտականություն վերանայելու Օգտատերերի կողմից կայքում տեղադրված ցանկացած հաղորդագրություն և գրառում և չեն կրում որևէ պատասխանատվություն նման գրառումների հետ կապված: Այնուամենայնիվ վերը նշվածը կարող է ժամանակ առ ժամանակ ստուգման ենթարկվել Ընկերության կողմից, որը կարող է հրաժարվել, ընդունել և/կամ հեռացնելԿայքում պարունակվող ցանկացած գրառում, ցանկացած անօրինական, վնասակար, սպառնալի, վիրավորական, ձանձրալի, զրպարտիչ, գռեհիկ, անպարկեշտ, տհաճ, ռասսայական, էթնիկապես կամ ցանկացած տեսակի դատապարտելի նյութ` ներառյալ, բայց չսահմանափակվելով ցանկացած նյութով, որը դրդում է քրեական հանցագործության իրականացման, առաջացնում է քաղաքացիական պատասխանատվություն կամ այլ կերպ խախտում է որևէ կիրառելի տեղական, պետական, ազգային կամ միջազգային օրենք, ցանկացած տեսակի գովազդ կամ միջնորդություն, գրառումներ, որոնք կարող են անձնավորել այլ անձանց, անձնական տեղեկություններ, ինչպես օրինակ հաղորդագրություններ, որոնցում առկա է հեռախոսահամար, հանրային ծառայությունների համարանիշ, հաշվի համար, հասցե, կամ գործատուների առաջարկներ, հաղորդագրություններ, որոնք կատարվում են Ընկերության ոչ խոսնակ աշխատակիցների կողմից և միտում ունեն խոսել Ընկերության անունից, ինչպես նաև պարունակում են գաղտնի տեղեկատվություն Ընկերության հաղորդագրություններ, որոնք իրենց մեջ պարունակում են չարտոնագրված ներբեռնումներ, որևէ հեղինակային կամ մասնավոր տեղեկատվություն, բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք գրառված են առանձին հատվածներում նույն օգտատիրոջ կողմից միևնույն տեղեկատվության վերաբերյալը. ցանկացած տեսակի նպատակային նշաններ:
12.ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Ընկերությունը ձգտում է իր այցելուներին առաջարկել համացանցային տեխնոլոգիաների բազմաթիվ առավելություններ և ապահովել ինտերակտիվ և անձնավորված փորձ: Մենք կարող ենք օգտագործել անհատապես ճանաչելի տեղեկատվություն և անձնական տվյալներ (Ձեր անունը կամ անվանումը, էլ. Փոստի հասցեն, հասցեն, հեռախոսահամարը և այլն) կամ առևտրային գաղտնիք համարվող տեղեկություն՝ սույն գաղտնիության քաղաքականության պայմաններին և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, ինչին՝ Ծառայություններից օգտվելով, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը:
Այլ վեբ հրատարակիչների նման, մենք հավաքում ենք տեղեկատվություն ավելի անհատականացված բովանդակություն և գովազդ առաքելու համար: Մենք հարգում ենք Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը և չենք փոխանցում Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը որևէ մեկի հետ: Հավաքված տեղեկատվությունը (տեղեկատվությունը, որը անձամբ չի վերաբերում Ձեզ) կարող է օգտագործվել բազմաթիվ եղանակներով: Օրինակ, մենք կարող ենք համատեղել Ձեր օգտագործման օրինաչափությունների մասին տեղեկատվությունը այլ օգտագործողների կողմից ստացված նմանատիպ տեղեկատվության հետ `մեր կայքն ու ծառայությունները բարելավելու համար (օր. ՝ իմանալ, թե որ էջերն են առավել հաճախ այցելում կամ ո՞ր հատկանիշներն են առավել գրավիչ):
Ընդհանրացված տեղեկությունները (տեղեկություններ, որ անհատապես Ձեզ չեն վերաբերվում) կարող են օգտագործվել տարբեր ձևերով: Օր.՝ մենք կարող ենք համատեղել տեղեկությունները՝ Ձեր օգտագործման հրահանգների մասին, այլ օգտվողների կողմից ստացված նմանատիպ տեղեկությունների հետ, ինչն էլ կբարելավի մեր կայքի և ծառայությունների որակը (օր՝ հասկանալ, թե ո՞ր էջերն են առավել հաճախ այցելում կամ ո՞ր առավելություններն են առավել գրավիչ): Ընդհանրացված տեղեկություններով երբեմն մենք կարող ենք կիսվել մեր գովազդատուների և գովազդակիրների հետ: Կրկնենք, որ այս տեղեկատվությունը չի ներառում որևէ անձնական տեղեկատվություն Ձեր մասին կամ թույլ տալիս անհատապես ճանաչելի դարձնել Ձեզ: Կրկին անգամ վստահեցնում ենք, որ այս տեղեկատվությունը չի պարունակում Ձեր մասին անձամբ ճանաչելի որևէ տեղեկատվություն և որևէ մեկին թույլ չէ տալիս նույնականացնել Ձեզ:
Ընկերության հավաքած տեղեկատվությունը կարող է օգտագործվել նաև ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ նպատակների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով կայքի կառավարման, խնդիրների անսարքությունների, էլեկտրոնային առևտրի գործարքների վերամշակման, գովազդային վահանակների և մրցույթների վարման և Ձեզ հետ այլ հաղորդակցության համար: Որոշ երրորդ անձինք, ովքեր տրամադրում են տեխնիկական աջակցություն մեր կայքի գործունեության համար (օրինակ, մեր վեբ հոստինգի ծառայությունը) կարող են մուտք ունենալ նման տեղեկատվություն: Մենք կօգտագործենք Ձեր տեղեկատվությունը միայն օրենքով սահմանված կարգով: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ, մենք կարող ենք վաճառել, գնել, միավորվել կամ գործընկերանալ այլ ընկերությունների կամ բիզնեսի հետ: Նման գործարքների դեպքում օգտագործողի տեղեկատվությունը կարող է փոխանցվել այլ գործառույթների հետ: Մենք կարող ենք նաև բացահայտել Ձեր տեղեկատվությունը՝ ի պատասխան դատական կարգադրության կամ իրավասու պետական մարմինների պահանջի, այն ժամանակ, երբ մենք վստահ ենք, որ մենք ողջամտորեն պարտավոր ենք դա անել օրենքով, այն գումարների հավաքագրման հետ կապված, որոնք Դուք կարող եք լինել մեզ պարտք և / կամ իրավապահ մարմիններին և/կամ երրորդ անձանց, եթե դա անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կարող ենք նախազգուշացնել Ձեզ նախքան այդպիսի դեպքերի բացահայտումը:
13.ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱՅՔԵՐ, ԿԱՊԱԿՑՎԱԾ ԿԱՅՔԵՐ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐ:
Ընկերությունը ակնկալում է, որ իր գործընկերները, գովազդատուները և դուստր ձեռնարկությունները հարգեն մեր օգտատերերի գաղտնիությունը: Տեղյակ եղեք, սակայն, որ երրորդ կողմերը, ներառյալ մեր գործընկերները, գովազդատուները, դուստր ձեռնարկությունները և մեր կայքի միջոցով հասանելի բովանդակության այլ մատակարարներ, կարող են ունենալ իրենց գաղտնիության և տվյալների հավաքման քաղաքականությունը և պրակտիկան: Օրինակ ՝ մեր կայք այցելելու ժամանակ կարող եք կապվել կամ դիտել որպես բովանդակության մի մաս, որը իրականում ստեղծվել կամ հյուրընկալվել է երրորդ կողմի կողմից: Բացի այդ, մեր ընկերության վեբ կայքերի միջոցով Ձեզ կարող է ներկայացվել կամ կարող եք մուտք գործել տեղեկատվություն, կայքեր, առանձնահատկություններ, մրցույթներ կամ այլ կողմերի առաջարկած գովազդային վահանակներ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նման երրորդ անձանց գործողությունների կամ քաղաքականության համար: Պետք է ստուգեք այդ երրորդ անձանց կիրառելի գաղտնիության քաղաքականությունը` երրորդ անձի կողմից շահագործվող գործառույթի կամ էջի համար տեղեկատվություն տրամադրելիս: Մեր կայքում գտնվելիս մեր գովազդատուները, գովազդային գործընկերները կամ այլ երրորդ անձինք կարող են օգտագործել cookie-ներ կամ այլ տեխնոլոգիաներ՝ Ձեր նախասիրությունները որոշելու կամ Ձեր մասին տեղեկատվություն ստանալու համար: Օրինակ՝ մեր գովազդի մի մասը մատուցվում է երրորդ անձանց կողմից և կարող են ներառել այնպիսի cookie-ներ, որոնք գովազդատուին հնարավորություն են տալիս պարզել ՝ նախկինում տեսե՞լ եք նմանատիպ գովազդ: Մեր կայքում հասանելի այլ հնարավորություններ կարող են առաջարկել ծառայություններ, որոնք գործում են երրորդ կողմերի կողմից և կարող են օգտագործել cookie-ներ կամ այլ տեխնոլոգիաներ տեղեկավություն հավաքելու համար: Ընկերությունը չի վերահսկում այս տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ անձանց կողմից կամ դրա արդյունքում ստացված տեղեկատվութունը և պատասխանատվություն չի կրում նման երրորդ անձանց ցանկացած գործողությունների կամ քաղաքականության համար: Դուք նաև պետք է տեղյակ լինեք, որ եթե ինքնակամ բացահայտեք հաղորդագրությունների տախտակների կամ զրուցարանային տարածքներում անհատապես ճանաչելի տեղեկությունները, ապա այդ տեղեկատվությունը կդիտվի որպես հրապարակավ և դա կարող է հավաքվել ու օգտագործվել երրորդ անձանց կողմից ՝ առանց մեր գիտելիքների, և կարող է հանգեցնել այլ անձանց կամ երրորդ կողմերի չլսված հաղորդագրությունների: Նման գործողությունները դուրս են Ընկերության և այս քաղաքականության վերահսկողությունից:
14.ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ:
Օգտատերը գիտակցում և համաձայնում է, որ Կայքի միջոցով Ընկերությանն իր ցանկացած անձնական կամ գույքային սեփականությանն առնչվող տեղեկատվություն տրամադրելով, տալիս է իր համաձայնությունը նման անձնական կամ գույքային սեփականությանն առնչվող տեղեկատվության փոխանցումը, հարկ եղած դեպքում մշակումը՝ համաձայն ՀՀ օրենսդրության և Ընկերության պրակտիկ գործունեության:
15.ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում վերանայել Կայքի կանոնները և պայմանները ցանկացած ժամանակ՝ առանց որևէ նախնական ծանուցման, ուստի օգտատերերը համարվում են տեղեկացված ցանկացած կանոնների և պայմանների փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվում են Կայքում, ուստի բոլոր փոփոխված եզրույթները ավտոմատ կերպով դառնում են կիրառելի՝ դրանք այս կայքում տեղադրելու պահից, առանց Ձեզ տեղեկացնելու կամ Ձեր համաձայնությունը խնդրելու:
16.ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ (անհաղթահարելի ուժի ազդեցություն):
Ընկերությունն ազատվում է սույն փաստաթղթով պահանջվող կատարման ցանկացած ուշացումից կամ ձախողումից, եթե դա եղել է որևէ իրադարձության կամ չնախատեսված հանգամանքների անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում տարերային աղետներով, պատերազմական գործողություններով, հրդեհներով, ապստամբություններով, գործադուլներով, աշխատողների զանգվածային հեռացումներով կամ այլ լուրջ աշխատանքային վեճերով կամ գործադուլների այլ տեսակներով, երկրաշարժերով, ջրհեղեղներով, պայթյուններով կամ էլեկտրոնային համակարգերի խափանումներով կամ Ընկերության կամ վերջինիս գործընկերների, գործակալների, (ենթա)կապալառուների դեմ լուրջ կիբերհարձակումներով, որոնք Ընկերությունը չէր կարող ողջամտորեն ակնկալել կամ նախապատրաստվել դրանց:
17.ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ:
Կայքի օգտատերերը համաձայնում են ենթարկվել ՀՀ օրենսդրությանը և կիրառելի միջազգային իրավական ակտերին: